Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները փակել են ադրբեջանցիների ճանապարհը արգելելով անցնել. ադրբեջանցիները խոստացել են խելոք մնալ

Վերլուծաբան , լրագրող Նաիրի Հոխիկյանը տեղեկացնում է , որ Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները կարողացել են արժանապատիվ կեցվածք դրսևորել ու փակել ճանապարհը’ ադրբեջանցիների , արդյունքում ադրբեջանցիները խոստացել են խելոք մնալ.

«Արցախի Կարմիր շուկայի ճանապարհի և մյուս տարածքների հսկողությունը Ադրբեջանին հանձնված լինելու մասին շրջանառվող խոսակցությունները կեղծ են։

Ավելին, Կարմիր շուկայի և Թաղավարդի բնակիչները կարողացել են արժանապատիվ կեցվածք դրսևորել ու փակել ճանապարհը’ ադրբեջանցիներին արգելելով անցնել, եթե նրանք պետք է շարունակեն ագրեսիվ պահվածքը այդ ճամփով անցնելիս։

Արդյունքում ադրբեջանցիները խոստացել են խելոք մնալ, խաղաղապահներն էլ իրենց հերթին խոստացել են ապահովել այդ խոստման կատարումը։

Թշնամին հետո կրակել է Շոշի ուղղությամբ, բայց արցախցիները համառ են, չկա խուճապ։» , -տեղեկացնում է Հոխիկյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս