ՀՀ ազգային անվ-տանգության ծառայության ռազ-մական հակահետախուզության դեպարտամենտի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զի-նծառայող, ծառայության բերումով տիրապետել է ուսումնական կենտրոն հանդիսացող N զոր-ամասի հրամանատարական կազմի, սպառազի-նության, ռազ-մական տեխնիկայի և զի-նծառայողների թվաքանակի, ինչպես նաև ՀՀ ՊՆ որոշ ստո-րաբաժանումների տեղակայման վայրերի վերաբերյալ:
Նկարագրված պայմաններում վերջինս «ok.ru» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո 2.000.000 ՀՀ դրամ վարձատրություն ստանալու խոստման դիմաց նկարելու և Վոթսափ հավելվածով ուղարկելու, ինչպես նաև նույն հավելվածով պարբերաբար տեսազանգեր կատարելու ու հաղորդագրություններ ուղարկելու միջոցով հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին է փոխանցել իրենց զո-րամասի շենքերի և շինությունների, սպառազ-ինության, ռազ-մական զր-ահատեխնիկաների, մար-տական ու տրանսպորտային մեքենաների քանակի և տեսակների, ուսումնական կենտրոնում զորավարժություններ իրականացնող հետախ-ուզական և այլ ստո-րաբաժանումների քանակի ու սպառազ-ինության, անցկացվող պարապմունքների նպատակների վերաբերյալ տվյալներ, լուսանկարներ:
Պետական դավաճ-անության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ քաղաքացին ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք, որից հետո քրեական գործով հավաքված բավարար ապացույցների համակցությամբ վերջինս ներգրավվել է որպես մեղ-ադրյալ, նրա նկատմամբ որպես խափ-անման միջոց է կիրառվել կալա-նավորումը:
Կրկին հորդորում ենք բնակչությանը՝ հատկապես զին-ծառայողներին, զերծ մնալ սոցիալական ցանցերով կամ այլ եղանակով կասկածելի անձանց հետ ծանոթություններ հաստատելուց, առավել ևս՝ նրանց հետ ՀՀ անվ-տանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր քննարկելուց և տեղեկություններ փոխանցելուց:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումներով պետական դավաճ-անություն կատարելու համար նախատեսված է ընդհուպ ցմահ ազատազ-րկում։ Ծառայությունը կոչ է անում զերծ մնալ երկրի արտաքին և ներքին անվ-տանգությունը, այլ անձանց կյանքն ու առողջությունը վտ-անգող նման պարսավելի և հանրության համար խիստ վտ-անգավոր հակաօրինական արարքներ կատարելուց:
Ծանուցում. ենթադրյալ հանց-անքի մեջ կասկածվողը կամ մեղ-ադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղ-ավորությունն ապացուցված չէ ՀՀ քր-եական դա-տավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դա-տարանի՝ օրինական ուժի մեջ մտած դա-տավճռով: