Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը եզրափակչում 3:2 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Սաբիր Ջաֆարովին և դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Նշենք, որ մինչ այդ Հայաստանի ներկայացուցիչ 92 կգ Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթեց թուրք մրցակցին:
Հարություն Հովհաննիսյանը դարձավ արծաթե մեդալակիր , իսկ 65 կգ քաշային Տիգրան Ղազարյանը սփոփիչ գոտեմարտում 7:5 հաշվով հաղթեց լեհ մրցակցին և բրոնզե մեդալի համար կպայքարի մոլդովացի ըմբիշի հետ:
61 կգ քաշային Հայկ Աբրահամյանը 3:3 հաշվով ցավալի պարտություն կրեց վրացի ըմբիշից