«ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն և ռшզմшվшրшկшն» . Էրդողանի հայտարարությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հայտնել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ շփումները շարունակելու է:

«Մենք ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցներին ասել ենք , որ մենք կարծում ենք ՆԱՏՕ-ն պետք է գործի իրատեսորեն և ռшզմшվшրшկшն: Մենք աջակցում ենք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին և զգուշավոր լավատեսությամբ ողջունում դրանց առաջընթացը։ Ես պատրաստվում եմ շարունակել շփումները Պուտինի և Զելենսկու հետ այսօրվա գագաթնաժողովից հետո»,- ասել է Թուրքիայի նախագահը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Էրդողանը նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել չեղարկել իր երկրի նկատմամբ պաշտպանական արդյունաբերության դեմ սահմանված պատժшմիջոցները։

Հիշեցնենք, որ Թուրքիան շարունակում է փորձել միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական ճգնшժшմnւմ և հանդիպում կազմակերպել Պուտինի ու Զելենսկու միջև, սակայն ապարդյուն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս