Հայաստանի քաղաքացիները մարտի 1-ից կկարողանան առանց պատվաստումների գնալ Վրաստան

Մարտի 1-ից Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Ղազախստանի քաղաքացիները կկարողանան առանց պատվաստումների մեկնել Վրաստան:

Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այդ երկրների քաղաքացիները Վրաստան ժամանելուն պես միայն բացասական ՊՇՌ թեստի կարիք կունենան:

Վրաստանի իշխանությունները փետրվարի 1-ից օտարերկրացիների համար օդային սահմաններ են բացել, երկրի ցամաքային ու ծովային սահմանները դեռ փակ են:

Հիշեցնենք , մարտի 1-ից ընդլայնվում է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են Վրաստան գալ` կորոնավիրուսի բացասական թեստով , այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Խոսքը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի և Ռուսաստանի քաղաքացիների մասին է:

Կարգավորումները վերաբերում են միայն օդային սահմանին: Ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը զբոսաշրջիկների համար դեռ փակ է պահում:

Մինչ այս պահը թեստի բացասական արդյունքով Վրաստան կարող էին մուտք գործել միայն Եվրամիության, Իսրայելի, Շվեյցարիայի, Նորվեգիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Քաթարի, Միացյալ արաբական էմիրությունների, Բահրեյնի, Թուրքիայի քաղաքացիներն ու ռեզիդենտները:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է հատուկ կարգավորումները, որոնք պետք է հաշվի առնեն երկրի այցելուները.

Վրաստան կարող են հասնել միայն ուղիղ` նշված երկրներից` ներառյալ 3-րդ երկրով տարանցիկի իրավունքը
Սահմանին պետք է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան` արված ճանապարհորդությունից առաջ ոչ շուտ, քան 72 ժամը

Վրաստան հասնելուց 3 օր անց պետք է իրենց հաշվին հավելյալ թեստավորում անցնեն

Սահմանը հատելուց առաջ պետք է հատուկ ձևաթուղթ լրացնել` նշելով 14-օրյա ճանապարհորդությունների ծրագիրն ու կոնտակտային տվյալներ թողնել (հասցե, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե և այլն)

Մեծ Բրիտանիայից ժամանողների համար 12-օրյա կարանտինը պարտադիր է, այս դեպքում թեստի պատասխանն ու 3 օր անց հավելյալ թեստավորումը պարտադիր չեն:

Հիշեցնենք` Վրաստանում համաճարակային իրավիճակի բարելավմամբ պայմանավորված` իշխանությունը որոշում է կայացրել` բացել 2020-ի մարտի մեկից փակված օդային սահմանը:

Վրաստան առանց պայմանների մուտք գործել կարելի է միայն կորոնավիրուսի պատվաստման ամբողջական կուրսն անցնելուց հետո:

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս