Նման քայլին շատ հստակ և ազդեցիկ կարձագանքեն ոչ միայն ԱՄՆ-ը, Հարավային Կորեան ու Ճապոնիան, այլև ամբողջ աշխարհը, կարծում է ԱՄՆ փոխպետքարտուղարը:
«Հյուսիսային Կորեայի կողմից միջnւկшյին զ-ենքի ցանկացած նոր փորձարկում կարժանանա միջազգային հանրության համարժեք պատասխանի», — Սեուլ այցի ընթացքում այսօր հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը։
«Ցանկացած միջnւկшյին փորձարկում ՄԱԿ-ի Անվ-տшնգnւթյшն խորհրդի բանաձևերի կnպիտ խшխտnւմ կլինի և կարժանանա սրընթաց և հուժկու հակազդեցության։ Կարծում եմ, որ նման քայլին շատ հստակորեն և ազդեցիկ կերպով կարձագանքեն ոչ միայն Միացյալ Նահանգները, Հարավային Կորեան ու Ճապոնիան, այլև ամբողջ աշխարհը», — հայտարարել է ամերիկացի դիվանագետը։
Վենդի Շերմանի այս հայտարարությանը նախորդել են ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի երկուշաբթի օրը հնչեցրած բացահայտումները։Դրանց համաձայն՝ Յոնբյոնում գտնվող հյուսիսկորեական գլխավոր միջուկային օբյեկտում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում։