Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել է Թուրքիա, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ այսօր մասնակցել է Ռիզե-Արտվին օդանավակայանի բացման արարողությանը։
Նոր օդանավակայանը գտնվում է Թուրքիայի հյուսիս-արևելքում՝ Սև ծովի նավահանգիստ Ռիզեից 34 կիլոմետր, իսկ Արդվինից՝ 125 կիլոմետր հեռավորության վրա։
Ալիևը Թուրքիա կատարած այցը ընթացքում առանձին հանդիպել է նաև Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանից հետ:
Կողմերը քննարկել են թուրք-ադրբեջանական հարաբերություններին առնչություն ունեցող մի շարք հարցեր: Ըստ ադրբեջանական կողմի՝ հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև իրավիճակն տարածաշրջանում:
Քննարկվել է նաև տնտեսական մի շարք հարցեր, այդ թվում էներգետիկ և տրանստոպրի ոլորտներին առչվող խնդիրներ:
Ալիևը Թուրքիայում նաև հանդես է եկել մի շարք անհիմն հայտարարություններով Հայաստանի վերաբերյալ: