ՏԵՍԱՆՅՈՒԹ. 16-ամյա հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել

Հին հայկական ձեռագրերը, մագաղաթները, որոնք երբեմն դժվար է կարդալ, հնարավոր կլինի վերծանել մի քանի վայրկյանում: Տասնվեցամյա հայ դպրոցականը նոր ծրագիր է մշակել:

Ներբեռնում ես նկարը՝ ստանում տեքստը, որը կարելի է տեղում փոփոխել: Ներբեռնած ծրագիրն օգտագործելու համար համացանցին միացումը պարտադիր չէ: Հավելվածի հեղինակը Գոռ Գրիգորյանն է՝ Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի Երիցյան վարժարանից:

Ծրագրի գաղափարը Գոռի մեջ 2 տարի առաջ է ծագել՝ Թումո կենտրոնում ձեռագրերի վերծանման նեյրոցանց ստեղծելիս: Մագաղաթ վերծանող ծրագիրը մի շարք մրցույթների է մասնակցել, վերջինը Հայկական

համադպրոցական գիտության փառատnնն էր, որում հաղթել է «Հայկական մշակույթի ու ժառանգության պահպանում» անվանակարգում: ՏԵՍԱՆՅՈՒԹ: 16-ամյա հայ դպրոցականը մագաղաթներ վերծանող ծրագիր է ստեղծել: Մանրամասներն առաջարկում ենք դիտել ստորև ներկայացված տեսանյութում՝

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս