Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ու Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանն Արտաշատի զին-կոմիսարիատում այսօր մասնակցել են նորակոչիկներին ճանապարհելու արարողությանը:
Նրանք բարի ու անփորձանք ծառայություն են մաղթել տղաներին, խաղաղություն՝ մեր հայրենիքի սահմաններին: Նորակոչիկներին իրենց օրհնություն են տվել նաև Արտաշատի սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հայրերը:
Արարողության ավարտին զn-հվшծ զին-ծшռшյողների հարազատներին են հանձնվել Արցախի նախագահի կողմից հետմш-հnւ շնորհված պարգևները: