Թուրքիայում հայտնի լրագրող Այսել Սադակը ադրբեջանական teref.az պորտալին տված հարցազրույցում ասել է, որ ռուսները չեն կարող Թուրքիայի համար ընկեր լինել, հայտնում է Инфотека 24-ը:
Սադակը, մասնավորապես, ասաց.
«Իմ կարծիքով, մենք կարող ենք ազատագրել մեր հողերը: Մենք ունենք այս ուժը: Մենք չպետք է թույլ տայինք, որ ռուսները մտնեին Ղարաբաղ:
Ռուսներից Թուրքիայի բարեկամ դուրս չի գա: Թուրքական պետության դիրքորոշումը ղարաբաղյան հարցում հուզեց նույնիսկ ներքին ընդդիմության սրտերը: Թուրքիայում բնակվում է ադրբեջանական ծագմամբ շուրջ 8 միլիոն մարդ:
Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, որ Թուրքիայի տեղական բնակչությունը միշտ եղբայրական Ադրբեջանի կողմն է»: