Լավրովը Բլինկենին . «Արևմուտքը Ուկրաինային զ ենք տալով միայն ավելացնում է ուկրաինացիների զ ոհերի քանակը:»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առաջին հեռախոսազրույցն են ունեցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց հետո։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զ-ենք մատակարարելը միայն երկարացնում է հակամ-արտությունը՝ երկարացնելով Կիևի ռեժիմի հոգեվարքը և բազմապատկելով զ-ոհերը։

«Պետքարտուղարի ուշադրությունը հրավիրվեց այն փաստի վրա, որ խաղաղ բնակչության դեմ լայնորեն կիրառվող ամերիկյան և ՆԱՏՕ-ի զինատեսակներով Ուկրաինայի զինված ուժերի և ազգային գումարտակների շարունակական մղումը միայն երկարացնում է ռեժիմի հոգեվարքը Ուկրաինայում , երկարացնելով հակամարտությունը և բազմապատկելով զ-ոհերը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։

Բլինկենն իր հերթին ասել է, որ տեղի է ունեցել «անկեղծ և անմիջական զրույց»։ Նա Լավրովին հորդորել է համաձայնել Ռուսաստանում կալ-անավորված ԱՄՆ երկու քաղաքացիների՝ Փոլ Ուելանին և բասկետբոլիստ Բրիթնի Գրիներին ազատ արձակելու ԱՄՆ առաջարկին։ Խոսվել է նաև Սև ծովով Ուկրաինայից հացահատիկի արտահանման ապաշրջափ-ակման մասին, Բլինկենը նաև հայտնել է ԱՄՆ դիրքորոշումը ուկրաինական նոր տարածքներ բռ-նակցելու Ռուսաստանի մտադրության վերաբերյալ։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների ՝ Բլինկենը զգուշացրել է Ռուսաստանին հետեւանքների մասին, եթե Կրեմլը շարունակի հետամուտ լինել Ուկրաինայի նոր տարածքների միացման իր ծրագրերին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս