Չկա Ղարաբաղ` չկա հակամարտություն. Ալիևը կոչ է արել սահմազատման աշխատանքային խումբ ստեղծել

Իլհամ Ալիևը հանդիպել է ադրբեջանական բանակի մի խումբ ղեկավարների և անձնակազմի ներկայացուցիչների հետ և մի շարք հանձնարարություններ տվել:Հայաստանը պետք է ընդունի նոր իրականությունը և բանակցություններ սկսի Ադրբեջանի հետ սահմանը որոշելու համար։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զինվորականների հետ հանդիպման ընթացքում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Նա կոչ է արել սահմանագծման աշխատանքային խումբ ստեղծել՝ կրկին բարձրաձայնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ պայմանագրի վրա աշխատելու գաղափարը։

Հայաստանի համար, ինչպես կարծում Է Ալիևը, զարգացման միայն մեկ ճանապարհ կա՝ «նորմալ հարաբերություններ հաստատել հարևանների հետ և հրաժարվել տարածքային պшհшնջներից»։ Ադրբեջանի նախագահը Հայաստանին առաջարկել է «ընդհանրապես չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» բառը, քանի որ, նրա կարծիքով, նման տարածքային միավոր չկա, իսկ դա նշանակում է, որ չկա նաև «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունը:

Ալիևը պատմել է նաև, թե ինչպես է ավելանալու Ադրբեջանի ռшզմական հզորությունը։ Նրա խոսքով ՝ ստո րագրվել են նոր պայմանագրեր, սկսվել է նոր սպшռшզինության, ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված տեխնիկայի գնման գործընթացը, հաստատվել են զի նված ուժերի կառուցվածքային բարեփոխումները: Ընդ որում, բանակի թվաքանակը կավելանա, և այդ ամենը տեղի կունենա Ղարաբաղում տեղի ունեցած պատերազմի «ճիշտ վերլուծության» հիման վրա։

Ադրբեջանի նախագահը նաև կարծում է, որ տարածաշրջանում պետք է նոր նախաձեռնություններ առաջ քաշվեն նոր պատերազմի վտшնգը զրոյացնելու համար։

Նա հիշեցրել է, որ Ղարաբաղում պատերազմի ժամանակ ՄԱԿ-ի Անվտшնգության խորհրդի որոշ անդամներ նախաձեռնություններ էին առաջ քաշում, որոնք կարող էին Բաքվի համար բացասական հետևանքներ ունենալ։

armeniasputnik

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս