Պարոն Ալիև, մեր երկրի իշխանությունն ու ընդդիմությունը չեն պատասխանում ձեր հայտարարություններին, ուստի կփորձեմ պատասխանել ես՝ շարքային քաղաքացիս…Գեղամ Օհանյանի ՀԶՈՐ բաց նամակը

Գեղամ Օհանյանը գրում է. Բաց նամակ Իլհամ Ալիևին: Բարև ձեզ պարոն Ալիև, ինչպես տեսնում եք մեր երկրի իշխանությունն ու ընդդիմությունը չեն պատասխանում ձեր հայտարարություններին, դրա համար կփորձեմ պատասխանել ես՝ շարքային քաղաքացիս ու համոզված եղեք, մեր երկրում այս համոզմունքին են տասնյակ հազարավոր մարդիկ։

Վերջին 30 տարվա մեջ ձեր երկիրը 2-րդ անգամ հրահ րեց լայնածավալ մեծ պատե րազմ։ Առաջին պատերազմն ընթացավ երկու տարուց ավելի, դուք պար տվեցիք։ Երկրորդ պատերազմը, որ կրկին տեղի ունեցավ ձեր նախաձեռնությամբ, ընթացավ ընդամենը 43 օր, դուք հաղթեցիք, եթե իրապես ձեզ հաղթած եք համարում։

Ենթադրում եմ, որ դուք լավ եք գիտակցում այս 2-րդ պատերազմի ելքը, եթե այն, ինչպես առաջին պատերազմը, ընթանար 1 կամ 2 տարի։ Ավաղ դուք հաղթեցիք նաև դիվանագիտական հարթակում ու պատերազմն արագ ավարտվեց։

Դուք պարտությունից հետո երեսուն տարի ձեր ժողովրդին սնեցիք մեր հանդեպ ատելությամբ և պիտի խոստովանեմ, որ լավ պատրաստվեցիք մեր դեմ, նույն ժամանակ պիտի խոստովանեմ, որ մենք երեսուն տարի թերագնահատեցինք ձեզ և արդյունքում եղավ այն ինչ եղավ, ամեն ինչ բնական է․․․

Բայց եկել եմ ասեմ, որ ձեր միլիարդավոր դոլարների դեմ պայ քարում էր հայ կամավորը, ով պատերազմի առաջին իսկ ժամերին շտապեց մար տադաշտ։ Ձեր վա րձկանների ու պայմանագրային պատրաստված ստորաբաժանումների դեմ կանգնած էր 18 տարեկան հայ զինվորը՝ հայ տղամարդը։ Մի բան, որ երբեք չես գնի ոսկով եւ դրամով, դուք դա

լավ գիտեք, քանի որ զրկված եք դրանից։ Եվ դա տեսակ կոչվածն է, այն տեսակը, որը ժառանգվում է սերնդեսերունդ ունենում է իր սեփական, ոչ թե գողացված մշակույթը, ունենում է իր հազարամյակների դարբնոցում մշակված լեզուն, ունենում է իր բարոյական համակարգը ու այդ ամենը պահելու բնական կարիքը։

Պատկերացրեք, եթե այս ամենին գումարվեր միլիարդավոր դոլարներ եւ զի նտեխնիկա, ի՞նչ կլիներ այդ ժամանակ։ Պատկերացրեք ու պատրաստվեք հաջորդ պատերազմին, քանի որ մենք սա մարսել ուղղակի չենք կարող ու դուք դա շատ լավ գիտեք։ Գ ողի սիրտը միշտ դող է լինում…

Այսօր ձեր ճա ղերի հետևում են մեր հարյուրավոր երիտասարդներ, զինվորներ, որոնց դուք ցին իկաբար դիվեր սանտ եք անվանում։ Դուք անգամ ձեր մեջ ուժ չեք գտնում պահել ձեզ հաղթողին վայել, քանի որ դուք ձեր էությամբ պարտված եք կյանքին։ Աստված ձեզ առողջություն տա, որ հասցնեք տեսնել, թե ինչպես է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում նորից Կոմիտաս հնչում ու վերադառնում Աստծո շունչը… Հարգանքներով, ձեր դարավոր թշն ամի հայ շարքային կամավոր․․․

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս