Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում, որտեղ անցկացվել էր վերջին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Շվեդիան, որը Ֆինլանդիայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել և եռակի հուշագիր ստորագրել պարտավորվելով համագործակցել Թուրքիայի հետ ընդդեմ իբր «ահաբ-եկչական» կազմակերպությունների , այլևս համաձայն չէ Թուրքիային արտահանձնել Գյուլենի կազմակերպության պարագլուխներին.
Շվեդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերագույն դա-տարանը դադարեցրել է Գյուլենի կազմակերպության պարագլուխներից մեկի արտահանձնումը Թուրքիա։
Ինչպես գրում է շվեդական մամուլը ՝ ՖԵՏՕ-ի անդամի արտահանձնումը դադարեցվել է այս երկրի Գերագույն դա-տարանի կողմից։ Նշվում է, որ ՖԵՏՕ-ի անդամը, ում արտահանձնումը դադարեցվել է, կազմակերպության բարձրագույն ղեկավարներից Յըլմազ Այթանն է։