ԱՄՆ . «Ուկրաինային ուղարկվող զե նքի նոր խմբաքանակը լուրջ փոփոխություն կմտցնի ռшզմшկшն գործողություններում հօգուտ Ուկրաինայի» . (տեսանյութ)

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինային 800 մլն դոլար արժողությամբ զե-նքի նոր խմբաքանակի առաքումն արդեն սկսվել է, սակայն այն դեռ չի հասել Ուկրաինա։

«Մենք դեռ վերջնական տեսքի ենք բերում բեռնափոխադրումը, այն կհասնի շատ շուտով: Համենայն դեպս, առաջին առաքումները արդեն սկսվել են:», — լրագրողներին ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր ռшզմшկшն օգնության նոր փաթեթի մասին , դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Վլադիմիր Զելենսկին Կոնգրեսից օգնություն խնդրեց։

ԱՄՆ Վարչակազմի մեկ այլ պաշտոնյա հայտնում է , որ առաջին բեռները պետք է հասնեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում:

«Փոխադրումները, իհարկե, սկսվել են», — ասել է պաշտոնյան:

Ինչպես նշվում է, այդ բեռները վճռորոշ նշանակություն կունենան Ռուս-Ուկրաինական պատերшզմում , քանի որ դրանք ներառելու են հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ուկրաինան նաև առաջին անգամ կստանա 100 Switchblade կшմիկшձե անօդաչու թռչող սարքեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս