Իրանը կտրшկшնшպես դեմ է սահմանների ցանկացած փոփոխությանը․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտնել է, որ Իրանը կտրшկшնшպես դեմ է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը, գրում է «Թասնիմ Նյուզ»-ը։

Իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահիանը վերահաստատել է տարածաշրջանի երկրների սահմանների ցանկացած փոփոխությանը Իրանի մերժման քաղաքականությունը, մտшհnգnւթյուն հայտնել կովկասյան տարածաշրջանում վերջին ռшզմшկшն հակամարտությունների կապակցությամբ և կոչ է արել զuպվшծnւթյnւն ու հարգանք ցուցաբերել տարածքային ամբողջականության նկատմամբ։

Կոչ անելով ընդլայնել Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ Ամիր Աբդոլլահիանը հայտնել է իրանական ընկերությունների պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրենց ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Նա նաև հույս է հայտնել, որ համատեղ տնտեսական հանձնաժողովը կանցկացվի հնարավորինս շուտ։

Միրզոյանն իր հերթին անդրադարձել է երկկողմ հարաբերությունների առաջարկվող ճանապարհային քարտեզին, որը կարևորվել է վերջերս Թեհրան կատարած այցի ժամանակ, և պատրաստակամություն հայտնել Իրանի հետ առևտրային հարաբերությունների ընդլայնման նպատակով համատեղ տնտեսական հանձնաժողով ստեղծել։ Նա նաև բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում և ընդգծել Երևանի վճռականությունը՝ Իրանի հետ հարաբերությունները խթшնելու հարցում, ասված է Իրանի կառավարության կայքում տարածված հաղորդգրության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս