Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խորհրդական Իբրահիմ Քալինը այսօր հայարարել է , որ Ռուսաստանը ցանկանում է բանակցային սեղանի շուրջ նստել ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Արևմուտքի հետ և նոր խոշոր պայմանագիր կնքել։
«Մենք տեղյակ ենք, որ Ռուսաստանը ցանկանում է բանակցային սեղանի շուրջ նստել ոչ միայն Ուկրաինայի, այլև Արևմուտքի հետ և նոր մեծ համաձայնագիր կնքել։ Հարցը թե՛ Ուկրաինայում է, թե՛ ոչ Ուկրաինայում։ Կա ավելի խորը ռшզմшվարական հաշվարկ, որը ներառում է Ուկրաինան։ Անհնար է դադարեցնել ռազմական գործողությունները և, ի վերջո պատերшզմը առանց ճիշտ հավասարակշռության վերականգնման»,- ասել է Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալինը:
Նրա խոսքով, որպեսզի բանակցությունների պայմանները զարգանան, «բոլոր կողմերը, ներառյալ Եվրոպան և ԱՄՆ-ը, պետք է կառուցողական դիրքորոշում ունենան»։
«Գիտակցելով դա՝ մենք նաև ծանր դիվանագիտական երթևեկություն ենք իրականացնում մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ»,- ասել է Էրդողանի խորհրդականը։
Քալինը նաև նշել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ հանդիպման համար անհրաժեշտ է որոշակի առաջընթացի հասնել բանակցություններում։
«Որպեսզի Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարները դեմ առ դեմ հանդիպեն, անհրաժեշտ է կատարել որոշակի պայմաններ և հասնել որոշակի առաջընթացի բանակցություններում։ Ստամբուլի գործընթացը երկար ճանապարհ է անցել, սակայն առաջնորդների հանդիպման համար կարող է որոշ ժամանակ պահանջվել: Ցшվոք, վերջին շաբաթների իրադարձությունները բացասաբար են անդրադարձել այս գործընթացի վրա։ Բայց մենք կշարունակենք առաջ շարժվել բանակցությունների և երկխոսության միջոցով , այլ ոչ թե պատերազմի:», — ասել է Քալինը: