Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «Եվրատեսիլ 2022»-ում Ուկրաինայի պատվիրկի հաղթանակի կապակցությանբ հանդես է եկել հայտարրությամբ.
«Մեր քաջությունը տպավորում է աշխարհին , մեր երաժշտությունը նվաճում է Եվրոպան:
Հաջորդ տարի Եվրատեսիլը կընդունի Ուկրաինան. Իր պատմության մեջ երրորդ անգամ։ Եվ ես հավատում եմ, որ ոչ վերջին անգամ:
Մենք այնպես կանենք, որ մի օր Եվրատեսիլի մասնակիցներն ու հյուրերը հյուրընկալեն ուկրաինական Մարիուպոլին։ Ազատ, խաղաղ, վերականգնված:
Շնորհակալություն հաղթանակի համար Kalush Orchestra-ին և բոլոր նրանց, ովքեր քվեարկել են մեր օգտին:
Անշուշտ հեռու չէ մեր հաղթական ակորդը թշնամու հետ ճակատամարտում։ Փա՛ռք Ուկրաինային։»» , — գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նշնք , որ «Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթեց Ուկրաինան, որը ներկայացրեց Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: Երկրորդ հորիզոնականում Միացյալ Թագավորությունն է, երրորդ տեղում՝ Իսպանիան: Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը