Օգտատերերց շատերը հավանել են Հիսուս Քրիստոսի արձանի կառուցելու գաղփարը և առաջարկել են այն տեղադրվի Կասկադում . (լուսանկար)

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Միրզոյանը առաջարկել է Գագիկ Ծառուկյանին Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրել Կասկադում

«Պարոն Գագիկ Ծառուկյան , եթե ցանկություն եք հայտնում, որ արձանը կառուցվի, կառուցեք՝ Կասկադում։ Վերջապես Կասկադը կունենա իր վերջնական տեսքը, կավարտվեն շինարարական աշխատանքները և աստիճաններով այդքան բարձրանալը կունենա իմաստ։

Նկարը որպես օրինակ եմ առաջարկում և համոզված եմ, որ այս օրինակին կաջակցեն շատերը։» , — գրել է Արթուր Միրզոյանը և հրապարակել առաջարկված տարբերակի լուսանկարը:

Նշենք , որ Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է մրցույթ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար.

«Հետևել տիրոջ պատգամներին և հնարավորինս օգնել մարդկանց, ա՛յս է ճշմարիտ քրիստոնյայի ճանապարհը…

Սիրելի՛ հայ ժողովուրդ,

Մեր Հայրենիքը ապրում է դժվարին ժամանակներ, սակայն հայը՝ լինելով քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգ, միշտ էլ հավատքով է հաղթահարել բոլոր դժվարությունները: Ժամն է կրկին հավատքով միախմբվելու:

Ուստի իմ ընտանիքի նախաձեռնությամբ հայտարարվում է մրցույթ՝ Հայաստան աշխարհի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու համար: Թող այն վերածնունդի և լույսի ճանապարհ ցույց տա հայ ժողովրդին:» , – հայտարարել է Գագիկ Ծառուկյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times