ՆԱՏՕ-ն հայտարարություն է տարածել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը Մոսկվայում: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան: Փոխանցում է «1լուրեր»-ը:

«ՆԱՏՕ-ն աջակցում է Երևանի և Անկարայի հարաբերությունների կարգավորմանը, ինչը կօգնի տարածաշրջանում կայունություն ապահովմանը: Մենք խրшխnւunւմ ենք Հայաստանի և Թուրքիայի հետագա ջшնքերի գործադրումը»,- նշել է Կոլոմինան:

Հիշեցնենք ՝ Հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:

Նշենք , որ Մոսկվան նույնպես մեկնաբանել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը.

«Կողմերը դրսևորել են իրենց պատրաստակամությունը երկխոսության իրականացնել կառուցողական, ոչ քաղաքականացված ձևով, բաց ոգով, կենտրոնանալով գործնական արդյունքների վրա . «փոքր քայլերով» հեշտից շարժվելով դեպի բարդը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփման կետերի որոնումները, որոնք կաշխատեն ի բարօրություն երկու երկրների ժողովուրդների՝ ի շահ տարածաշրջանի կայունության և տնտեսական բարգավաճման», – ասված է գերատեսչության հայտարարությունում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս