Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն և վարչապետ Սաննա Մարինը հայտարարեցին, որ սատարում են ՆԱՏՕ-ին միանալու դիմում ներկայացնելու որոշմանը։
Նրանց կարծիքով՝ երկիրը պետք է անհապաղ դիմի դաշինքին անդամակցելու համար, և դրա համար բոլոր անհրաժեշտ քայլերն արագ կձեռնարկվեն առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Ֆիննական պետական թերթը տարածել է նախագահի և վարչապետի համատեղ հայտարարությունը։
«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կուժեղացնի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի պաշտպանական ամբողջ դաշինքը։ Ֆինլանդիան առաջին անգամ է դիմում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Հուսով ենք, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում դեռևս անհրաժեշտ համազգային քայլերի վերաբերյալ այս որոշումը արագ կընդունվի»,- ասված է Ֆինլանդիայի վարչապետի և նախագահի համատեղ հայտարարության մեջ։