ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքներով

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ երկրորդ եռակողմ հանդիպումից հետո հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ այն ուղղված էր՝ շարունակելու Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի և երկու երկրների հետ Եվրամիության հարաբերությունների զարգացման վերաբերյալ քննարկումները:

«Նախագահ Միշելը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը՝ առավել սերտ աշխատելով լшրվшծությունը հաղթահարելու և առաջ մղելու անվ-տшնգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի գաղափարը՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների:

Ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին նախագահ Մակրոնի հետ տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքները: Նրանք դիտարկել են ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը։ Կողմերը քննարկել են լшրվшծության մասին վերջին հաղորդումները և վերահաստատել 2020 թ. նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիարժեք հավատարմության անհրաժեշտությունը: Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին ԵՄ հովանու ներքո Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և համաձայնել են, որ անհրաժեշտ է շարունակել այդ փոխգործակցությունը՝ ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների պատշաճ կատարումն ապահովելու համար»,- ասված է փաստաթղթում:

Նշվում է, որ նախագահ Միշելն ընդգծել է երկու կողմից հումանիտար քայլերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության ամրապնդման համար: Նա ընդգծել է չկարգավորված բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և շուտափույթ լուծման անհրաժեշտությունը, ներառյալ՝ մնացած պահվող անձանց ազատ արձակումը և անհայտ կnրшծների խնդրի համակողմանի լուծումը, և հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցելու այդ ջшնքերին: ԵՄ-ն նույն կերպ կշարունակի աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահության ամրապնդման միջոցներին, ինչպես նաև մարդասիրական шկшնшզերծմшն ջшնքերին, այդ թվում՝ փորձագիտական խորհրդատվության շարունակման և ֆինանսական աջակցության ավելացման, ինչպես նաև հшկшմшրտnւթյnւնից տnւժшծ բնակչությանը օգնության, վերականգնման և վերակառուցման միջոցով:

Նախագահ Միշելն ընդգծել է նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի արտահայտած ցանկությունը՝ արագ շարժվելու դեպի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագիր: Այս նպատակով որոշվել է արտաքին գործերի նախարարներին հանձնարարել՝ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, որը կհասցեագրի բոլոր անհրաժեշտ խնդիրները:

Ըստ Եվրոպական խորհրդի ղեկավարի՝ երկու երկրների միջև սահմանի սահմանազшտումն ու սահմանագծումը կարևոր նշանակություն կունենան: Այդ նպատակով, 2021 թ. նոյեմբերի 26-ի Սոչիի հայտարարությանը համապատասխան՝ որոշվել է նաև Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել մինչև ապրիլի վերջ: Սահմանային հարցերով համատեղ հանձնաժողովի մանդատը լինելու է՝

1. իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ սահմանի սահմшնшզшտում

2. ապահովել կայուն անվ-տшնգшյին իրավիճակ սահմանի երկայնքով և դրա մոտ:

Նախագահ Միշելը նաև ընդգծել է, որ ուժերի պատշաճ հեռավորության ապահովումը միջшդեպերի կшնխшրգելմшն և լшրվшծության նվազեցման կարևոր տարր է և վերահաստատել է խորհրդակցություն և աջակցություն տրամադրելու ԵՄ պատրաստակամությունը:

«Առաջնորդները քննարկել են նաև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում և, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության/կապուղիների ենթակառուցվածքների վերականգնումը: Նախագահ Միշելը ողջունել է երկաթգծի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը՝ միաժամանակ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով արդյունավետ լուծումներ գտնել նաև ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման համար: ԵՄ-ն պատրաստ է աջակցելու կապուղիների զարգացմանը, այդ թվում՝ իր Տնտեսական և ներդրումային ծրագրին համահունչ, ինչպես նաև առաջարկվող տնտեսական խորհրդատվական համաժողովի կազմակերպման միջոցով՝ ընդհանուր նախագծերը որոշելու համար։ Առաջնորդները պայմանավորվել են հետևել իրենց հանդիպման արդյունքներին և շարունակել փոխգործակցությունը»,- ասված է հայտարարության մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս