ՉԵՄՊԻՈՆ. Մեր գեղեցկուհի Լիանա Գյուրջյանը հաղթեց թուրք ծանրորդին և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Մեր գեղեցկուհին հերթական ոսկին է բերում Հայաստան այն էլ շրջանցելով թուրք մարզուհուն:

Եվրոպայի 20 և 23 տարեկանների ծանրամարտի առաջնությունը , որը ընթանում է Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում դեռևս շարունակվում է : Րոպենե իրենց ելույթները ավարտեցին Մ20 տարեկան 81 կգ քաշային կարգի աղջիկները: Հայաստանը ներկայացնում էր Լիանա Գյուրջյանը: Հայ մարզուհին գերազանց հանդես եկավ և հերթական ոսկե մեդալը բերեց մեր հավաքականին:

Լիանան Գյուրջյանը 95+121 ընդհանուր երկամարտի 216կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն, և 3 կգ-ով շրջանցեց թուրք մարզուհի Սարա Ենիգունին: Պետք է նշենք , որ Լիանան Գյուրջյանը նաև նվաճեց մեկական փոքր ոսկե և արծաթե մեդալներ:

Սա մեր գեղեցկուհու 5-րդ չեմպիոնական ոսկին էր մեր հավաքականի համար:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս