Իրանագետ, ԵՊՀ արևելագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Ֆիզուլիում միջազգային օդանավակայան կառուցելու խն դրին և այդ համատեքստում ադրբեջանցիների մտադրություններին։
Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` գործ ունենք չափազանց կարևոր տեղանքի հետ, քանի որ Վարանդան, նույն Ֆիզուլին, աշխարհաքաղաքական առումով ունի կենսական նշանակություն։ Դեռևս 19-րդ դարի սկզբին ռուսական կայսրությունն Իրանից նվաճած տվյալ տարածքում կառուցել էր ամրակետ և այնտեղ տեղակայել որոշակի թվով ռուս ազգաբնա կչություն։
«Այդտեղ օդանավակայանի կառուցումը կարևորվում է` հաշվի առնելով ոչ միայն ադրբեջանցիների քաղաքացիական պահանջները, այլև տարածքի ռա զմաքաղաքական դիրքը պետությունն ու ժեղացնելու տեսանկյունից։ Հետևաբար, Բաքվի բռնա պետն իր փետրվարյան վերջին հայտարարություններից մեկում ուղղակիորեն նշեց, որ օդանավակայանի թռիչքուղին ընդունակ է լինելու ընդունել նաև ամեն ածանր բեռնատար ինքնաթիռներ»,– ասաց իրանագետը։
Ոսկանյանի կարծիքով` նախնական հայտարարությունները վկայում են այն մասին, որ թեև օդանավակայանը կառուցվում է այցելուների հոսքը դեպի Շուշի հեշտացնելու համար, սակայն ակնհայտ է, որ բեռնատար ծանր ինքնաթիռները դեպի Շուշի տուրիստական այցերի նպատակով չեն օգտագործվելու։ Ըստ նրա` գործ ունենք մի ենթակառուցվածքի հետ, որը նախևառաջ ունի ռա զմական նշանակություն և կարող է վերածվել օդային ռա զմակայանի, որը կօգտագործվի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից ընդդեմ Իրանի և Ռուսաստանի։
«Պետք է հաշվի առնել ևս մեկ հանգամանք, Թուրքիան մեր տարածաշրջանում, ըստ էության, հանդես է գալիս ինքնուրույն, բայց որոշ դեպքերում ընկալվում է որպես ՆԱՏՕ–ի օպերատոր երկիր, հետևաբար չի բացառվում, որ օդանավակայանի հնարավորություններից կարող է օգտվել նաև ՆԱՏՕ–ն` հակ առուսական ու հակ աիրանական նպատակներով»,– նշեց իրանագետը։
Ոսկանյանն ուշադրություն հրավիրեց և այն իրողության վրա, որ Ադրբեջանում առկա է իսրայելական ներկայություն, հետևաբար Իրանի սահ մանների մոտ նման ենթակառուցվածքի կառուցումն ու գոյությունը չի կարող աննկատ մնալ Իսրայելի կողմից ու ամենայն հավանականությամբ կօգտագործվի այդ երկրի զի նված ու ժերի կողմից հակ աիրանական գործողությունների ընթացքում։ Ըստ նրա` Ֆիզուլիի օդակայանի գոյությունը ոչ միայն պետք է ան հանգստացնի Հայաստանին ու Արցախին, այլև մեր տարածաշրջանում կենսական շահեր ունեցող այնպիսի խոշոր խաղացողներին, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը։ Ուստի Հայաստանն այս հարցում պետք է գործակցի դաշնակից ՌԴ–ի ու բարեկամ Իրանի հետ։
armeniasputnik.am