Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կնպաստեն երկրի զարգացմանը, Մոսկվայի հետ հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև Անդրկովկասում կայունությանն ու անվտшնգությանը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի՝ երկուշաբթի արված մեկնաբանության մեջ:
«Մենք հույս ունենք, որ ընտրական գործընթացի արդյունքները օրենսդրական ձեւակերպումից հետո կնպաստեն Հայաստանի առաջընթացին, ռուս-հայկական հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ինչպես նաև ամբողջ Անդրկովկասի տարածաշրջանում խաղաղության, անվտшնգության և կայունության ապահովմանը, առաջին հերթին՝ Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի եւ 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ամբողջական կատարման առումով»,– ասված է հաղորդագրության մեջ:
Մարիա Զախարովան նաև շեշտել է նաև , որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը նշել է, որ Հայաստանում ընտրություններն անցել են օրենքին համապատասխան, եւ չկան մեծ խшխտումներ, որոնք կարող են ազդել քվեարկության արդյունքների վրա: