Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի և Աբովյանի համայնքապետարանի համագործակցությամբ, ՈՒԵՖԱ-ի միջազգային չափանիշներին համապատասխան վերակառուցվում է Աբովյանի քաղաքային մարզադաշտը: Աշխատանքներն այս պահին ընթացքի մեջ են: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Նշենք , որ տեղադրվելու է նոր խոտածածկ, վերանորոգվելու են մարզադաշտի տրիբունաները և հանդերձարանային հատվածները, բարեկարգվելու են մարզադաշտի հարակից տարածքները. կառուցվելու է մարզումային փոքր խաղադաշտ: Ըստ նոր նախագծի՝ արևելյան տրիբունան կունենա ծածկ։ Հետագայում նախատեսվում է նաև տեղադրել լուսավորություն:
Շահագործման հանձնվելուց հետո մարզադաշտը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի երկրորդ կարգին: Դա նշանակում է, որ այստեղ հնարավոր կլինի անցկացնել ինչպես Հայաստանի Բարձրագույն խմբի, այնպես էլ միջազգային հանդիպումներ, մասնավորապես, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների և Եվրոպա լիգայի որակավորման փուլի (մինչև երկրորդ փուլի), Հայաստանի երիտասարդական ու պատանեկան հավաքականների մասնակցությամբ հանդիպումներ: