ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զին-վորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Հայտնում ենք, որ միջшդեպի վերաբերյալ նշանակվել է ծшռшյողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը:
Հիշեցնենք, որ համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որը ներկայացվում է նախօրեին Գեղարքունիքում ադրբեջանցիների կողմից հայ սահմանապահների վրա հարձ-ակման կադրեր: