Ուկրաինայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Անդրեյ Պավելկոն հայտարարել է Ուկրաինայի հավաքականի համար հայրենասիրական հատուկ մարզահագուստի թողարկման մասին։
Համազգեստի նոր տարբերակը խորհրդանշական է ՌԴ-ի սկսած հատուկ ռшզմшկան գործողության ֆոնին:
Մարզահագուստը ցույց է տալիս Ուկրաինայի քարտեզը, որի սահմանները ոճավորված են որպես ուկրաինացիներին օգնություն ցուցաբերող պետությունների դրոշներ։ Նաև ավելացրել է «Միավորված հանուն Ուկրաինայի» մակագրությունը, որը թարգմանաբար նշանակում է «Միավորում հանուն Ուկրաինայի»։
Իսկ թիկունքում խաղացողների համարները «նշված են» ուկրաինական տուժած քաղաքների անուններով։
Նշենք, որ պատկերված դրոշների շարքում է նաև ՀՀ եռագույնը: