Թուրքիան չի սատարում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնшժшմի մեջ գտնվող կողմերից որևէ մեկին։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։ Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
«Այժմ Դոնբասում խնդիրներ կան, բայց կան Մինսկի համաձայնագրեր: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան սատարում է ցանկացած երկրի տարածքային ամբողջականությանը, այդ թվում՝ Ուկրաինանը ու Ռուսաստանինը։ Մենք հարաբերություններ ենք կառուցում և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հետ: Ցանկացած երկրի հետ հարաբերությունները չպետք է ազդեն այլ երկրների հետ հարաբերությունների վրա: Ուկրաինայի և Ռուսաստանի անհամաձայնության պայմաններում մենք ոչ մի կողմի չենք աջակցում»,- ասել է Չավուշօղլուն:
Նա ավելացրել է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ է բոլոր հարցերում՝ այդ թվում Ղրիմի հիմնախնդրի շուրջ»: