ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաս պանությունը. Ադամ Շիֆ

Հայոց ցեղաս պանությունը ճանաչելու՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչով տեսաուղերձ է հղել կոնգրեսական Ադամ Շիֆը: Հաղորդում է «1լուրեր»-ը:

Կոնգրեսականը մասնավորապես ասել է. «Ես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ եմ անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղաս պանությունը: Խնդրում եմ միանալ ինձ և ստորագրել «Այո՛ դա ցեղասպանություն է» խնդրագիրը: Եկեք լսելի դարձնենք մեր ձայնը»:

Հիշեցնենք , որ այսօր Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին նույնպես տեսաուղերձով կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղաս պանությունը , ասելով , որ կոչ է անում միանալ նաև «Այո, դա ցեղասպանություն էր» ստորագրահավաքին .

«Ժամանակն է եկել ասելու ճշմարտությունը , ժամանակն է եկել հիշելու այս պատմական nղ բերգnւթյnւնը, որպեսզի այն այլևս երբեք չկրկնվի։ Պատմական այդ nղ բերգnւթյшն ժամանակ uպш-նվել են 1․5 մլն հայեր, և ես կոչ եմ անում միանալ «Այո, դա ցեղաս պանություն էր» ստորագրահավաքին: Մենք բոլորս , նախագահ Բայդենից սկսած ,ժամանակն է, որ, ամբողջ աշխարհում միաձայն հայտարարենք ՝ ճանաչում ենք Հայոց ցեղաս պանությունը:»,- իր տեսաուղերձում ասում է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս