Ես շատ էի վստահում մեր ֆուտբոլիստներին, սակայն մենք գիտեին, որ մեզ շատ բարդ մարտահրավեր է սպասում, քանի որ շատ բարդ խումբ է՝ հարուստ ֆուտբոլային պատմություն ունեցող հավաքականներով։ Այս մասին այսօր Հայստան-Ռումինիա խաղից հետո ասուլիսի ժամանակ ասաց այաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը
Կապառոսի խոսքով՝ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները ապացուցեցին, որ նրանք զգում են, թե ինչ է նշանակում ազգային թիմի խաղաշապիկը։
«Շատ ուրախ եմ, որ նման հաջողության հասանք։ Այս հաղթանակը պատկանում է երկրին, երկրպագուներին։ Սա մեր երկրի հաղթանակն է։ Ամեն ինչ լավ կազմակերպված էր։ Պետք է համբերատար լինել։ Մենք փորձում ենք օգտագործել մրցակցի ազատ գոտիները։
Թիմային խաղն ամեն ինչից վեր է։ Բոլոր թիմերում, որտեղ ես աշխատել եմ, հաջողությունների են հասել, քանի որ առաջնահերթությունը տրվել է թիմային խաղին, ոչ թե անհատական վարպետություն ունեցող մեկ խաղացողի։ Մենք պետք է թիմային եւ անհատական մակարդակում լինել հոգեբանորեն շատ ուժեղ»,- ասաց Կապառոսը։
Նշենք, որ Հայաստանի հավաքականը տարավ երրորդ անընդմեջ հաղթանակը` 9 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։