Թուրքիան ՆԱՏՕ-ի ձեռքում գործիք է ծառայում . Թուրք հայտնի փորձագետ

Մոսկվայի՝ Անվտшնգության հարցերով միջազգային 9-րդ կոնֆերանսին անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև քննարկվել Թուրքիային առնչվող հարցեր: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Կոնֆերասնին առցանց միացել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և այլ բարձրաստիճան պաշտոնյաններ:

Կոնֆերանսին մասնակցած Ռուսաստանի հարցերով թուրք փորձագետ Քերիմ Հասը Twitter-ում գրել է, թե ելույթում ինչ դիտարկումներ է արել Թուրքիայի վերաբերյալ:

Հասը նշել է, որ այս տարվա կոնֆերանսին Թուրքիայից բարձրաստիճան պաշտոնյաների չեն հրավիրել:

Նա, անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի ելույթի՝ Աֆղանստանի հարցին վերաբերող հաստվածին, նշել է, որ ռուսները Աֆղանստանի ծրագրում ցանկանում են նաև ներառել Իրանին: Նա նշել է, որ հարց է առաջանում, թե ռուսների համար Թուրքիան կայունություն հաստատող, թե խшրխլnղ երկիր է:

Հասն, այնուհետև խոսելով ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերի մասին, համոզմունք է հայտնել, որ ՆԱՏՕ-ն իր մշակած ռшզմшվшրությամբ ցանկացել է հետխորհրդային երկրներում ընդլայնել Թուրքիայի ռшզմшկшն ներկայությունը:

«Մենք դա տեսնում ենք Ուկրաինայում, Ադրբեջանում, Վրաստանում և նաև Ղըրղըզստանում»,-նկատել է նա:

Նրա խոսքով՝ Թուրքիան ինչ-որ իմաստով ՆԱՏՕ-ի «հիբրիդային պատ-երազմի» մեթոդ է, որում ՆԱՏՕ-ն այդ երկրին որպես «լինգ» (գործիք) է օգտագործում:

«Իրական խնդիրն այն է, որ Թուրքիան իրեն չափազանց շատ դեր է վերապահում»,-գրել է Հասը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս