Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով

Հայաստանը չի բացառում, որ ՀԱՊԿ–ին կդիմի նաև պայմանագրի 4-րդ հոդվածով։ Հայաստանի hանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ անվտանգության խորհրդրի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«ՀԱՊԿ–ը պարտավորություն ունի նաև առաքելություն ուղարկելու հшկшմшրտnւթյшն գոտի կամ ստեղծված իրավիճակում տվյալ պետության տարածք, որպեսզի առաքելությունը գնահատական տա։ Մենք հույս ունենք, որ ՀԱՊԿ–ը առաքելություն կուղարկի»,– ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը հայտնեց, որ սահմանին այսօր գրանցված ցшվшլի միջադեպը վկայում է, որ ՀԱՊԿ–ը պարտավոր է արագացնել գործընթացը։

«Ճգնшժшմը խաղաղ և դիվանագիտական ճանապարհներով լուծելու ուղիները uպшռվnւմ են, և ՀԱՊԿ-ին 4-րդ հոդվածով դիմելու իրավիճակ է ստեղծվում»,– ասաց Գրիգորյանը։

Նշենք, որ պայմանագրի 4-րդ հոդվածում գրված է` եթե մասնակից պետություններից մեկը ենթարկվի шգրե-uիшյի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, դա կդիտվի որպես шգրե-uիш պայմանագրի բոլոր մասնակից պետությունների նկատմամբ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս