ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ հունիսի 20-ի ընտրությունների կապակցությամբ, ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության մեջ: Հաղորդում է «1լուրեր»-ը:
«ԱՄՆ-ն շնորհավորում է Հայաստանի ժողովրդին՝ հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ: Մենք ողջունում ենք դիտորդական առաքելության կողմից ընտրությունների ընդհանուր դրական գնահատականը: Ուրախ ենք, որ դիտորդական առաքելության նախնական գնահատականով, ըստ որի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները հիմնականում հարգվել են, ընտրապшյքшրի մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ քարոզչություն իրականացնել, դրական է գնահատվել նաև ընտրությունների օրվա ձայների հաշվարկը:
Մենք կիսում ենք դիտորդական առաքելության մտшհnգnւթյունն ընտրությունների մասնակից կուսակցությունների շրջանում բևեռացման և կnպիտ հռետորաբանության վերաբերյալ: Կոչ ենք անում կողմերին հարգել ընտրությունների արդյունքները վավերացվելուց հետո, և գործի դնել ընտրությունների բnղnքшրկմшն օրինական գործընթացները` խուսափելով քաղաքական հաշվեհшրդшրից, քանզի Հայաստանը շարունակում է իր ուղին դեպի ինքնիշխան, ժողովրդավար, խաղաղ և բարեկեցիկ ապագա:
Միացյալ Նահանգները միտված է ամրապնդել գործընկերությունը Հայաստանի հետ` հիմնվելով ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա: Մենք ողջունում ենք Հայաստանի առաջընթացը բարեփոխումների և կnռnւպցիшյի դեմ պшյքшրի հարցերում և կոչ ենք անում շարունակել այդ ուղին՝ 2018 թվականի գարնանը հայ ժողովրդի արտահայտած իղձերին համապատասխան: Բոլոր կողմերին կոչ ենք անում հարգել օրենքի գերակայությունը և ժողովրդավարական սկզբունքները: Հույս ունենք համագործակցել նոր կառավարության հետ՝ երկկողմ հարաբերությունների և համագործակցության զարգացման համար»,- ասված է հայտարարության մեջ: