Հրամանատարը Տարոնիս ջոկին տարել ա Շուշիի մատույցներ ու փախել… ասել էր ՝ դուք ձեր ճակատագիրն ընտրեք։ Երեխես մենակ հասցրել ա զանգի սիրած աղջկան ու ասի, որ… զո հված հերոսի մայր . (տեսանյութ)

«Ամսի վեցին ժամը տաս անց կես եմ խոսել հետը, ասում էր՝ Հադրութում եմ, չեմ կարող շատ խոսեմ։ Հետո իմացանք՝ Աղդամի՝ Խնդրստան գյուղն են տարել իմ տղուն, ապա տեղափոխել Շուշիի մատույցներ՝ գե րեզմանների փողոցը և փա խել։ Հրամանատարը՝ Ներսես էր անունը, թողել էր և ասել ՝ դուք ձեր ճակատագիրն ընտրեք։ 18-19 տարեկան երեխեքին ձգել են մի կողմ և փա խել, բոլորը զ ոհվել են․․․ամսի յոթին, երբ ըստ ՊՆ-ի, Շուշին էլ

արդեն մեր վերահսկողության տակ չէր, ինչպե՞ս են կարողացել, ո՞նց ա խղճներին նստել․․․Ասում են, փա խնելու ժամանակ էդ հրամանատարն էլ է զո հվել․ Աստված չի կամեցել, որ երեխեքին մսա ղացի մեջ լցնողը ողջ մնա»,- արցունքը աչքերին Forright-ին պատմում է զո հված զինծառայող Տարոն Ներսիսյանի մայրը՝ տիկին Կարինեն։ 21 տարեկան Տարոնը մեկն էր այն զինծառայողներից, ով նոյեմբերի վեցին զո հվեց Շուշիի մատույցներում։ Ընդամենը 1 ամիս առաջ զո րակոչված տղան ծառայության էր անցել

Հադրութում, այնուհետև վրա հասած պատ երազմի պատճառով՝ տեղափոխվել առաջ նագիծ։ Մարիամը ամբողջ կյանքում միայնակ է մեծացրել մինուճար տղայիմ, մինչև այսօր տիկնոջ համար շատ ցա վալի ու անհավատալի է Տարոնի մա հը․ «Իմ տղան զորակոչվեց ոչ թե ինքնակամ, այլ օգոստոսի քսանութին բռ նի առ ևանգվեց ռազ մական ոստիկանության կողմից, իսկ հինգ օր

հետո՝ ուղարկվեց Ղարաբաղ․․․Ես չկարողացա տղայիս տեսնել, իրենք ինձանից տարան ու ոչ մի շանս չտվեցին տեսնելու Տարոնիս։ Տարան ու էլ հետ չեկավ երեխես․․․Թանկ պահեցի, էժան թա ղեցին»։ Պատ երազմի ժամանակ մայր ու որդի մշտական կապի մեջ են եղել, չնայած Տարոնը հստակ ոչինչ չի ասել, սակայն տիկին Մարիամի համար բավական էր միայն այն, որ տղայի ձայնն է լսում։ Նոյեմբերի վեցին Տարոնից վերջին հեռախոսազանգը եկավ․․․ «Երեխես մենակ հույս էր տալիս՝ մա՛մ ջան, լավ

եղի, քեզ ձիգ պահի, հլը պետք է գամ տուն գնեմ, որ իրար հետ ապրենք»։ Մոր խոսքով՝ ըստ ականատեսների, տղան իր հետ ծառայող վեցին «Գրադ»-ի պшյ թյունից փա խցրել ու գե րեզմանների քարերում է թաքցրել, այնուհետև գնացել՝ մյուսների հետևից, բայց․․․այդպես էլ չի վերադարձել։ Տղայի զո հվելու լուրը հարազատներին պաշտոնապես հայտնել են նոյեմբերի իննին։ Պատ երազմն ավարտվելու օրը տիկին Մարիամը զանգել է ՊՆ, այնուհետև ԴՆԹ

անալիզ հանձնել, բայց որդու մասին հստակ պատասխան է ստացել նոյեմբերի տասնյոթին․ «Էդ օրը ուզում էինք գնայինք Ստեփանակերտ, զանգեցին ասեցին, թե մի՛ գնացեք, Ձեր որդուն ման եկեք Սևանի մոր գում, կես ժամ չանցած կրկին զանգեցին, թե՝ Տարոնը արդեն Մեծամորում ա։ Հենց 1-ին մեքենայի մեջ գտանք երեխուս․․․խալով ու կրծքի դաջ վածքով։ Դեմքով անճանաչելի չէր,

սակայն աջ ոտքը և ձախ թևը կտրված էր։ Բայց ես համաձայն եմ՝ թող հաշմանդամ լիներ, կուրացած, սակայն ողջ լիներ, շնչեր, իր ներկայությունով լցներ շուրջս։ Դատարկ եմ առանց երեխուս, միայնակ․․․»։ Տղայիս զո հվելուց օրեր անց Մարիամը՝ որպես հու ղարկավորության ծախս, ստանում է 700 հազար ՀՀ դրամ, մնացած գումարը խոստանում են փոխանցել առաջիկա օրերին։ 3 ամիս անց այս խնդրով որևիցէ տեղաշարժ չկա։ «Զինծառայողների

ապահովագրության հիմնադրամ»-ը մե ղքը գցում է Սոցապ նախարարության վրա, վերջինս՝ հիմնադրամի։ Որդեկորույս մոր համար փողը սփսփանք չի հանդիսանում, պարզապես այն անհրաժեշտություն է՝ համատարած խա ռնաշփոթի մեջ․ «Երեխուս գե րեզմանն եմ ցանկանում գնամ, բայց չունեմ հնարավորություն։ Մի քանի հազար

պատրաստվել ու ուղարկվել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»։ Վերջինիս լրատվական բաժնի պատասխանատուն շեշտեց, որ տիկին Մարիամի սոցիալական շատ վատ պայմանները նկատի ունենալով, ավելի հետևողական ու արագ կկազմակերպեն դրամական փոխանցումը։ 53 տարեկան կինն այս պահին իր կողքին միայն քույր ունի (աղջիկը ամուսնացած է ու ապրում է իրենից հեռու), ում կիսախարխուլ բնակարան է

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս