Վրաստանում հրապարակված սկա նդալային ձայնագրությունից հետո քաղաքացիները դուրս են եկել փողոց և պահանջում են նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը . (տեսանյութ)

Վրաստանում հրապարակված սկա նդալային ձայնագրությունից հետո քաղաքացիները դուրս են եկել փողոց և պահանջում են նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը

Վրաստանի ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները պահանջում են վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Նրանք բողոքի երթ են կազմակերպել Թբիլիսիի կենտրոնական` Ռուսթավելի պողոտայից դեպի «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն:

Ակցիայի պատճառը սկան դալային ձայնագրությունն է, որում երկրի վարչապետը, Իվանիշվիլիի որդին ու պետանվտ անգության ծառայության ղեկավարը խոսում են սոցցանցերի որոշ օգտատերերի` այդ թվում մեկ անչափահասի պատ ժելու մասին` ոչ ցանկալի մեկնաբանություններ գրելու համար:

Երթի մասնակիցները պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել, իսկ մինչ այդ վարչապետը պետք է հրաժարական տա, քանի որ ըստ նրանց` նա է այս սար սափի և բռ նության հեղինակներից մեկը:

Տեսանյութը «Սպուտնիկ Վրաստան»-ի.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս