Լևոն Արոնյանի ՀԵՆՑ ՆՈՐ գրառում է կատարել. Նա հեռանում է Հայաստանից. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Լևոն Արոնյանը գրել է. «Սիրելինե՛րս, Անցյալ տարին չափազանց ծա նր էր բոլորիս համար՝ համա-ճարակ, պատե-րազմ, իմ դեպքում նաև՝ անձնական դժբա-խտությունն եւ պետության բացարձակ անտարբերությունը հայկական շախմատի նկատմամբ: Ես հայտնվել էի ընտրության առջև՝ թողնել կյանքիս գործը կամ տեղափոխվել այնտեղ, որտեղ ինձ գնահատում են: 1 տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացա, որ ստիպված եմ կայացնել բեկումնային որոշում ու հեռանալ

հարազատ երկրից: Ակնհայտ է, որ փոփոխության ակնկալիքի յուրաքանչյուր տարին իմ մարզական կարիերայի տեսանկյունից վատնված տարի է: Իսկ ես չափազանց բարձր եմ գնահատում ընտանիքիս, հատկապես մայրիկիս զո-հաբերությունները՝ որպես շախմատիստ իմ կայանալու գործում, որ չօգտագործեմ առավելագույնին հասնելու իմ հնարավորությունը: Անկեղծորեն հպարտանում եմ նրանով, որ

պատիվ եմ ունեցել զգալի ներդրում ունենալու հայկական շախմատի մեծագույն ձեռքբերումներում․ օլիմպիական 3 ոսկի, ոսկիներ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, աշխարհի 2 գավաթ, մի շարք անհատական ու թիմային հաղթանակներ: Կարծում եմ՝ պարզ է, որ շախմատում հնարավոր չի հասնել համաշխարհային բարձունքների՝ առանց տևական ժամանակ կատարվող հսկայական աշխատանքի ու պետության նպատակային օժանդակության: Կարևոր է նշել նաև, որ մեր շախմատային հաջողություններում էական գործոն էր

Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի անձնական ուշադրությունը ու տարիներ շարունակ ցուցաբերած կարևոր աջակցությունը:
2018 թվականի հեղափոխությունից հետո նոր կառավարությունը խոստացավ շարունակել այդ գիծը, բայց խոստումը սահմանափակվեց ընդամենը 1 տարի մասնակի օժանդակությամբ, որից հետո դա էլ դադարեց: Այդ ընթացքում շախմատի ասպարեզ ներխուժեցին սպորտաձևից բացարձակ անտեղյակ նորաթուխ պետական գործիչներ, որոնք մեր հաջողությունները վերագրելով իրենց, սկսեցին ինքնահաստատվել՝ նույնիսկ շան-տաժի միջոցով: Նրանց հաջողվեց պառ-ակտել տարիներով ձևավորված շախմատային համերաշխ

ընտանիքը ու ոլորտը վերածել քաո-սի: Իմ մտահոգությունը իրավիճակի վերաբերյալ բազմաթիվ անգամ փորձել եմ ներկայացնել կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախկին նախարար Արայիկ Հարությունյանին, ոլորտի այլ պատասխանատուներին, ինչպես նաև ՀՀ վարչապետին՝ նրա հետ այս երեք տարիների ընթացքում ունեցած միակ հանդիպման ժամանակ, որի համար նա խստորեն

սահմանել էր 15 րոպե: Շախմատի ոլորտում կայացվող կոր-ծանարար որոշումները կասեցնելու իմ բոլոր փորձերը տապա-լվեցին: Ինձ այդպես էլ չհաջողվեց բացատրել նոր կառավարությանը, որ շախմատը մեր երկրում մեծ ժառանգություն է, և որ այս ոլորտում մեր հաջողությունները, երևի, մեր երկրի ամենամեծ ձեռքբերումներից են: Անձամբ ինձ համար հայկական շախմատի հաղթանակները Անկախ Հայաստանի 2-րդ հպարտությունն են՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամ արտում մեր հաղթանակից հետո: Ես այդպես էլ չկարողացա նրանց փոխանցել այն պարզ ճշմարտությունը, որ պետական ​​աջակցություն խնդրում եմ ոչ թե անձամբ ինձ համար, այլ մեր հաջողություններով հայրենիքին ծառայելու ու փառք բերելու հնարավորության, ինչը 10-նամյակներ շարունակ Հայաստանը

հնարավոր է այլևս չունենա: Պատասխանը եղավ. «Մեր փորձագետները գտնում են, որ Լևոն Արոնյանը այլևս պոտենցիալ չունի»:
Անմիջապես այս «դա-տավճռից» հետո Ստավանգերի հեղինակավոր մրցաշարին ես պար-տության մատնեցի և՛ աշխարհի չեմպիոնին, և՛ աշխարհի թիվ 2 խաղացողին: Տարիներ շարունակ ես տարբեր երկրներից հանդես գալու բազմաթիվ գրավիչ առաջարկներ եմ ստացել: Այդ թվում, ամերիկացի մեծ բարերար ու շախմատի սիրահար Ռեքս Սինկեֆելդի կողմից, որն ամեն տարի կրկնում էր Միացյալ Նահանագներ տեղափոխվելու իր առաջարկը: Ես ամեն անգամ մերժումս հիմնավորում էի նրանով, որ այն ինչ արվում էր իմ

պետության կողմից շախմատի զարգացման համար անգնահատելի էր, ու որ ոչ մի նյութական արժեք չէր կարող համեմատվել այն հարգանքի հետ, որ վայելում էր շախմատիստը ՀՀ-ում: Ուզում եմ երախտագիտությունս հայտնել հարգարժան Ռեքս Սինկեֆելդին, որ այսօր էլ շարունակում է հավատալ ինձ: Շնորհակալ եմ նաև Ֆաբիանո Կարուանային, ով լինելով Ամերիկայի ուժեղագույն խաղացողը, աջակցում է ինձ ու կիսում թիմակիցներ լինելու որոշումս: Ես շատ շնորհակալ եմ նաև ընտանիքիս, հարազատներիս,

ընկերներիս ու բոլոր այն մարդկանց, ովքեր գիտեն իմ սկզբունքները ու հասկանում են ինձ: Մայրս հաճախ է կրկնում հայկական ասացվածքը. «Աստված ամեն մարդու իր չափով է փորձություն տալիս»: Իմ կյանքում շատ փորձություններ են եղել, ու յուրաքանչյուր նորը ես ընդունում եմ խոնարհությամբ և երեկվա համեմատ ավելի լավը լինելու պատրաստակամությամբ: Հուսով եմ՝ այս 1-ն էլ արժանապատվորեն կհաղթահարեմ: Համոզված եմ, որ կանցնի ժամանակ, ու շախմատը Հայաստանում կվերադառնա իր

կարգավիճակին: Եվ փակվող շախմատային դպրոցների ու հեռացած նվիրյալների փոխարեն մենք կրկին կտեսնենք հարգանք այն սպորտաձևի նկատմամբ, որտեղ մենք՝ որպես ազգ ու երկիր, ունեցել ենք և, կարծում եմ, դեռ կունենանք մեր կայուն տեղը:
Իսկ մինչ այդ, ուզում եմ ևս 1 անգամ հավաստիացնել, որ բոլոր թելերով կապված եմ հայրենիքիս ու անգամ հեռվից շարունակելու եմ հնարավորն եւ անհնարինն անել իմ երկրի համար»,

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս