ՀԱՊԿ երկրների հետ Ռուսաստանի զենքի պայմանագրերի մեծ մասն արդեն կնքվում է ռուսական ռուբլով

Վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը հետևողականորեն անցում է կատարում արտասահմանյան գործընկերների հետ զենքի վաճառքի պայմանագրերն ազգային արժույթով կնքելու տարբերակին։

ՀԱՊԿ անդամ երկրներին ռուսական զենք մատակարարելու պայմանագրերով վճարումների մեծ մասը այդ երկրները կատարում են ռուսական ռուբլով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությանը:

Վերջին մի քանի տարիներին Ռուսաստանը հետևողականորեն անցում է կատարում արտասահմանյան գործընկերների հետ զենքի վաճառքի պայմանագրերն ազգային արժույթով կնքելու տարբերակին։

Ռազմատեխնիկական համագործակցության «ապադոլարիզացիայի» պատճառը ԱՄՆ–ի կողմից նոր հնարավոր պատ ժամիջոցների սպա ռնալիքն է ռուսական զենքի պատվիրատուների դեմ` «Պատժամիջոցների միջոցով ամերիկյան հակառակորդներին հակահարված տալու» օրենքի շրջանակներում։

Հիշեցնենք`ՀԱՊԿ անդամ երկրներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Արմենիասպուտնիկ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս