Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն ինքնամեկուսացել է: Նա շփվել է անձի հետ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել: Բայց Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսն որեւէ ախտանիշ չունի:
«Ես լավ եմ և առանց ախտանիշների, բայց առաջիկա օրերին ինքնամեկուսացման մեջ կլինեմ՝ ԱՀԿ արձանագրություններին համահունչ և կաշխատեմ տնից»,- «Թվիթերում» գրել է ԱՀԿ ղեկավարը: