Հրատապ. Հայաստան-Իրան ճանապարհը որևէ փոփոխության չի ենթարկվելու

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Սոցցանցում հրապարակվում են սխալ քարտեզներ, որոնց համաձայն, ղարաբաղյան պատերազմի դադարեցման համաձայնագրի արդյունքում, խզվելու է Իրան Հայաստան ցամաքային կապը: Այդ լուրերը կեղծ են և ունեն քաղաքական-քարոզչական հատուկ նպատակներ»:

Իրանի փոխարտգործանախար Աբբաս Արաղչին, անդրադառնալով Հայաստանի ու Իրանի միջև սահմանային փոփոխությունների մասին շրջանառվող լուրերին, հայտարարել է. «Հայաստան-Իրան սահմանի փոփոխություն տեղի չի ունենալու»:

Նա հավելել է. «Ղարաբաղյան պատերազմի դադարեցման վերաբերյալ համաձայնագրում նշված է, որ նախատեսվում է տարանցիկ ճանապարհ Նախիջևանից Հայաստան: Իսկ այդ ճանապարհի անվտանգությունն ապահովելու են ռուս խաղաղապահները»:

Արաղչին ներկայացրել է նաև ներքոնշյալ քարտեզը, նշելով, որ այն ներկայումս գոյություն ունեցող միակ քարտեզն է և շարունակելու է գործել նաև հետագայում

Рейтинг
( 2 оценки, среднее 3 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս