Դիտում էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձն ուղղված մեզ՝ հայերիս… փորձեմ մեկնաբանել ոչ բառացի մեջբերմամբ… Ազատ Աբրահամյանի կոշտ անդրադարձը ադրբեջանցիների հայտարարություններին

Ազատ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դիտում էի ոմն ադրբեջանցի գեներալի տեսաուղերձը ուղղված մեզ՝ հայ ազգին: Հղումը չեմ տեղադրում դրան ավելորդ ուշադրության չարժանացնելու համար: Պարզապես նրանց համար, ովքեր չեն հասցրել դիտել, փորձեմ մեկնաբանել ոչ բառացի

մեջբերումով: Եվ այսպես, ըստ էության, քոչվոր գեներալը չասաց որևէ նոր բան: Այն, որ ՀՀ-ն ադրբեջան է, և, որ քոչվորների ռшզ մական պլանները գլխավորապես հենց ՀՀ-ին են ուղղված՝ մեկ անգամ չէ հնչեցվել այդ երկրի ամենաբարձր մակարդակներից: Բայց հատկանշական է այն, որ

այդպիսի հայտարարություններով, ընդ որում, լկ տի ձևակերպումներով, բացեիբաց, սկսել են ներկայանալ արդեն ադրբեջանական տարբեր օղակների ներկայացուցիրներ, այդ թվում նաև ռшզ մական գերատեսչության բարձրաստիճան զինվորականներ: Քոչվոր գեներալի ուղերձը,

իմիջայլոց, հայերենով է: Ահա ամփոփ բովանդակությունը. << Լեռնային Ղարաբաղը վերցրինք, հաջորդը ՀՀ-ն ա, մեր Հայաստանը: Մենք ըտեղ գերե զմшններ ենք թողել… >>,և այլն: Սթափության կոչեր չեմ հնչեցնի… Ամենքն իր համար թող հետևություններ անի: Զարգացումները

լավ բաներ չեն խոսք տալիս, ու նոր վտш նգների ի հայտ գալու հավանականությունները դատարկ մտահոգություններ չեն: Գոյության խնդիր է դրված՝ լինել-չլինելու խնդիր: Արցախի հարցում, փաստացի, մեն-մենակ մնացինք: Միջազգային հանրություն կոչվածից միայն Ռուսաստանի

Դաշնությունը շտապեց օգնության: Բայց այս պահին աշխարհաքաղաքական ամբողջովին այլ իրողություններ ունենք, Ու որևէ մեկը հաստատել չի կարող, թե ոնց հնարավոր սցենարներ են մշակված եւ դրանց համեմատ ինչպիսի՞ն կլինեն Ռուսաստանի Դաշնության աշխարհաքաղաքական

շահերի մոտեցումները: Ասել կցանկանամ, որ դարձյալ մեն-մենակ մնալու հավանականությունը բացառված չէ, ու պետք է պատրաստ լինել յուրաքանչյուր սցենարների… Չգիտեմ ինչու, բայց մի բան հուշում է, որ թշ նшմու մտքում՝ ապրիլի քսանչորսն է… Ա.Ա.

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս