Հայաստանի ազգային հեռարձակողը հայտարարել է, որ Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա մրցույթին: Այս մասին տեղեկացնում է «Եվրատեսիլի» պաշտոնական էջը:
Լեռնային Ղարաբաղում (Արցախ) շարունակվող հակամարտության պատճառով տարածաշրջանում հեռարձակողը ի վիճակի չէ ավարտելու պատշաճ նախապատրաստությունները «Մանկական Եվրատեսիլի» 2020-ի համար:
Այժմ 12 երկիր կմասնակցի մրցույթին, որը հեռարձակվելու է Լեհաստանից 2020 թվականի նոյեմբերի 29-ին:
«Հայաստանը «Մանկական Եվրատեսիլի» ամենահաջողակ մասնակիցներից է, որը մասնակցել է նախորդ 13 մրցույթներին և միշտ եղել է լավագույն տասնյակում: Մենք հասկանում ենք նրանց դուրս գալու պատճառները. դա շատ տխուր է, և մենք կկարոտենք նրանց: Հուսով ենք, որ նրանց նորից կողջունենք 2021 թվականին»,- ասել է «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օստերդալը: