Ազգայնական շարժում կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հայտարարել է, որ չի բացառում Թուրքիայի դուրս գալը ՆԱՏՕ-ից, եթե Ֆինլանդիան և Շվեդիան միանան։
Ելույթ ունենալով վերջինս ասաց հստակ ուղերձ է ուղարկում ՆԱՏՕ-ին, որ Հելսինկիի և Ստոկհոլմի ցանկացած ընդունում կհանգեցնի Դաշինքից Անկարայի դուրս գալուն , և դրանից չի տnւժի Թուրքիան:
Բահչելին Շվեդիային մեղшդրել է Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) գրասենյակ հիմնելու համար՝ ասելով, որ «երկրորդ Քանդիլ լեռը գտնվում է Շվեդիայում», նկատի ունենալով իրաքյան լեռը, որտեղ գտնվում են քուրդ զի-նյшլների շտաբը։
«Թուրքիան այլ տարբերակներ չունի։ Նույնիսկ ՆԱՏՕ-ից դուրս գալը պետք է լինի օրակարգում. Մեր կարծիքով նաև խնդրահարույց է, որ Հունաստանի վարչապետի ելույթը ԱՄՆ Կոնգրեսում ծափահարվել է: Մենք չգիտենք, թե ինչ են գտել պատգամավորները Միցոտակիսի ելույթում։»,- ասել է Դևլեթ Բահչելին:
Բահչելին նաև հայտարարել է , որ «Կիպրոսը թուրքական է և Թուրքերը կմնան:
«Կիպրոսի ճակատագիրը ոչ թե հելլենիզմն է, այլ թուրքական տիրապետություն»։