Ռուսական ուժերը ֆոսֆորային զենքով ռմբակոծել են Զմեինի կղզին. Ուկրաինայի ԶՈւ

Ուկրաինայի զինված ուժերը երեկ ուշ երեկոյան տեսանյութ են հրապարակել, որում նշվում է, որ ռուսական ուժերը ռմբակոծել են Զմեինի կղզին:

Ինչպես նշել է զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին՝ ռուսական Սու-30 երկու ռազմական օդանավեր կղզին ռմբակոծել են ֆոսֆորային զենքով։Հիշեցնենք, որ անցյալ հինգշաբթի Մոսկվան հայտնեց, որ ռուս զինվորներին դուրս է բերում Զմեինի կղզուց՝ այդ քայլը ներկայացնելով որպես ՛՛բարի կամքի՛՛ դրսևորում։

Ուկրաինացի զինվորականները պնդում են, որ ռուսները երկու արագընթաց մոտորանավակներով փախել են այն բանից հետո, երբ ուկրաինական ուժերը հրթիռակոծել են կղզին, որը ռուսական ուժերը գրավել էին պատերազմի առաջին օրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս