Երևանը վեց ամսում 161 նոր քաղաքային ավտոբուս ձեռք կբերի

Երևանի քաղաքապետարանը լուսանկար է հրապարակել՝ նշելով. «Մեր նոր ավտոբուսները այս տեսքը կունենան»։

«Արդեն տեղեկացրել ենք, որ ստո րագրվել է 161 հատ 8,6 մետրանոց նոր քաղաքային ավտոբուսների ձեռքբերման պայմանագիրը։

CNG Green line («կանաչ») շարժիչով ավտոբուսների մատակարարը միջազգային բարձր որակավորում ունեցող, Չինաստանում գործող «Ժոնգ տոնգ» (Zhong Tong) ընկերությունն է։

Նոր ավտոբուսները հագեցած կլինեն եվրոպական ժամանակակից ստա նդարտներին համապատասխան կահավ որանքով, մասնավորապես, օդորակ իչներով, LED լուսատ ախտակներով և հաշմա նդամություն ունեցող անձանց համար հատուկ կահավորանքով։

Ավտոբուսների մատ ակարարումը կլինի 6 ամսվա ընթացքում։

Տրանսպորտային ռեֆորմն ընթանում է մեր նախանշած ժամանակացույցի համաձայն»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս