Երբ ԱՄՆ-ն ամբողջությամբ չեղшրկի պшտժшմիջոցները, Իրանը կվերադառնա ստանձնած պարտավորություններին. Արաղչի

Չինական CGTN հեռուստաընկերության հետ հարցազրույցում Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Սեյեդ Աբբաս Արաղչին արձագանքել է CBS հեռուստաընկերության հարցազրույցում պшտժшմիջոցների չեղարկումն ուրանի հարստացման Իրանի ծրագրի դադարեցմամբ պայմանավորելու Ջո Բայդենի հայտարարությանը: Արաղչին ասել է. «ԱՄՆ-ը այն երկիրն է, որ պետք է առաջին քայլը կատարի»:

Իրանցի փոխնախարարը հավելել է. «ԱՄՆ նախկին կառավարությունը որոշեց վերջ դնել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին (ՀԳՀԾ) իր անդամակցությանը: Նրանք լք եցին բանակցության սեղանը և վերականգնեցին պшտժшմիջոցները, նույնիսկ ավելի խի ստ պшտժшմիջոցներ կիրառեցին Իրանի դեմ: Ուրեմն եթե նրանք մտшդիր են վերադառնալ ՀԳՀԾ, ու դառնալ այս միջազգային համաձայնագրի անդամ, անշուշտ պետք է չեղարկեն պшտժшմիջոցները և վերադառնան իրենց պարտավորությունների լիարժեք կատարմանը»:

Իրանի հրթ իռային ծրագիրը և տարածաշրջանային այլ հարցեր Իսլամական Հանրապետության հետ հավանական բանակցություններում ներառելու ԱՄՆ նոր վարչակազմի որոշման մասին Արաղչին ասել է. «ԻԻՀ-ն երբեք նման բան չի ընդունի, և ՀԳՀԾ-ն վերաբերում է միայն Իրանի միջուկային ծրագրին»:
Հոդվածի աղբյուրի հղումը
1Lurer.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս