Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին կոչ է արել որոշում կայացնել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի կողմից ծրագրված նավթային էմբարգոյի վերաբերյալ՝ առանց Հունգարիայի մասնակցության։ Այս մասին նա հայտարարել է շաբաթ օրը երեկոյան իր հարցազրույցում։
Բարլինի խոսքով՝ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «ֆռռացնում է ԵՄ-ի»։ Նա Բուդապեշտի միլիարդավոր օգնության պահանջը համարում է «գրեթե ամբարտավան»՝ հաշվի առնելով, որ «բոլորը գիտեն, թե որտեղ են գնալու այդ գումարները»։
Կատարինա Բարլին Հունգարիայի կառավարության ղեկավարին մեղադրել է նավթի էմբարգոյի շուրջ վեճն իր «քաղաքական խաղերի» համար օգտագործելու մեջ՝ իր երկիր լրացուցիչ գումար ուղարկելու համար։ «Օրբանի առաջնահերթ մտահոգությունն այն է, որ փողը հոսում է իր «ընտանիքի և կլանների միջոցով», — ասել է Եվրախորհրդարանի փոխնախագահը հավելելով, որ Հունգարիան ունի բացահայտ կnռnւմպшցվшծ համակարգ:
Ռուսաստանի դեմ ԵՄ պատժшմիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ պայքարը և ընդունումը հետաձգվում է ռուսական նավթի մատակարարումներից առավել կախված մի շարք երկրների դիրքորոշման պատճառով։