Ռուսաստանի Դաշնության ղեկավարության և խաղաղապահ առաքելության համար հայ գեր իների վերադարձի հարցը առաջնահերթություն է. հեր թական անգամ անդ րադառնալով թեմային՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Սերգեյ Կոպիրկին (Հայաստանում ՌԴ արտակարգ և լի ազոր դեսպան) — Շատ համառ և հաստատակամ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ: Որոշակի տեղ աշարժ կա: Գերիների խմբեր ոչ մեկ անգամ են վերադարձել: Աշխատանքները շարունակվում են:
Ռուսաստանցի խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի ինք նաթիռը նախօրեին Բաքվից ուղևորվել էր Երևան: Գեր իների հարազատները հավաքվել էին օդանավակայանում՝ հույս ունենալով, որ գեներալ-լեյտենանտն իր հետ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների հերթական խումբը կբ երի, սակայն ինքնաթիռը դա տարկ էր: Կոպիրկինն այսօր պատասխանել է հարցին, թե շարունակելո՞ւ է արդյոք Մուրադովն աշխատանքներն այդ ուղղությամբ:
Սերգեյ Կոպիրկին — Վստահ եմ, որ այո:
Պատերազմի ավ արտից հետո Հայաստան է վերադարձվել Ադրբեջանում պա հվող 69 քաղաքացի, մեկն էլ տեղափոխվել է Լիբանան: Չնայած հայկական և ռուսական կողմերը տեղեկացնում են, որ բանակցությունները գեր իների և պա տանդ պա հվող անձանց վերա դարձի վերաբերյալ ընթանում են, Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է՝ իրենց երկրում գե րիներ չկան, իսկ պահվող անձանց որակում է ահ աբեկիչ: Կոպիրկինն այսօր չցանկացավ մեկնաբանել Բաքվից հնչող հայտարարությունները:
Սերգեյ Կոպիրկին — Դժ վարանում եմ մեկնաբանել ադրբեջանական կողմի հայտարարությունները: Ինչքան ես եմ տեղեկացված՝ աշխատանքները շարունակվում են:
Դեսպանը նաև տեղեկացրեց՝ Հայաստանին կորոնավ իրուսի դեմ ռուսական պատվաստանյութով ապահովելու հարցն այժմ քնն արկվում է պատասխանատու կառույցների մակարդակով: Մոսկովյան այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մեկ միլիոնից ավելի չափաբաժնի կարիք ունի:
1lurer.am