Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքն խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Այս մասին տեղեկանում է Yerevan-Times-ը:
«Մենք ուշադիր հետևում ենք Թուրքիա- Հայաստան կարգավորման գործընթացին: Վերջին ժամանակներս նկատում ենք, որ հայկական սփյուռքն այս գործընթացը սшբnտшժ անելու համար ջшնքեր է գործադրում»:
Չելիքի գնահատմամբ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև հանդիպումը անցել է կառուցողական մթնոլորտում:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Թուրքիայի բանագնացները Վիեննայում երրորդ հանդիպման արդյունքում վերահաստատել էին այս գործընթացի միջոցով լիարժեք կարգավորման հասնելու նպատակը։
«Նրանք ունեցել են հստակ տեսակետների անկեղծ ու արդյունավետ փոխանակում և քննարկել հնարավոր քայլերը, որոնք կարող են ձեռնարկվել այս ուղղությամբ` շոշափելի առաջընթացի հասնելու համար», — մայիսի 3-ին կայացած հանդիպումից հետո նույնաբովանդակ հայտարարություն տարածել էին Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունները։