Իսկ գիտե՞ք , որ Սևանա լիճը մենք չենք տեսնում այնպես , ինչպես կա իրականում

«Ես չգիտեի»

Եթե կան Մարդիկ, ում մոտ նույնպես հարց է առաջացել, թե ՝ այդ ինչպես է ստացվում, որ Սևանա լիճը համարվում է աշխարհում 2-րդ ամենամեծ քաղցրահամ ջրի պաշարներ ունեցող լեռնային լիճը , իսկ Կովկասում ՝ առաջինը, ունի 70 կիլոմետր երկարություն և 50 կիլոմետր լայնություն, բայց Երևանից Սևան գնալիս , երբ հայտնվում է Սևանը , նրա չափերը այդքան փոքր են երևում ու թե ինչու են դիմացի ափի սարերը այդքան մոտ թվում, ապա նայեք այս նկարին :

Երևանից Սևան գնալիս դուք գնում եք կանաչ գույնով նշված ճանապարհով և ձեր տեսած Սևանը դա դեղին կլորակի մեջ վերցված հատվածն է միայն, որը կազմում է փոքր Սևանի մի մասը: Կարմիրով նշված է Թերակղզին:

Իսկ եթե Սևանա լիճը լիներ անապատի մեջ ու չլինեին սարերը, ապա դուք ոչ մի դեպքում չէիք կարողանա տեսնել նրա մյուս ափը(Ձեզ կթվար , որ դա ծով է) ՝ երկրագնդի գնդաձև լինելու պատճառով ՝ հարթ տարածություններում մեր տեսադաշտը տատանվում է 5 կիլոմետրի սահմաններում, իսկ այդ դեպքում , Սևանի չափերը կարող են Ձեզ թույլ տալ ծովում զգալ նույնիսկ այն դեպքում, եթե դուք նրա մեջտեղում լինեք ( ոչ մի ափ չէր երևա, որ կողմ էլ որ նայեիք ) :

Մեր լեռների պատճառով է , որ մենք ծով չունենք

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս